Ջերմուկ, ուրիշ աշուն

Հայաստանի առողջարանային քաղաքը դատարկվել է ռմբակոծությունից հետո

05.11.22


Հայաստանի հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքը ռազմական գործողությունների էպիկենտրոնում է հայտնվել 2022 թ-ի սեպտեմբերի 13-ի կեսգիշերին։ Քաղաքը ռմբակոծվել է։ Իշխանությունը հասցրել է տարհանել զբոսաշրջիկներին, կանանց և երեխաներին։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին չի հաղորդվել։


Լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը սովորաբար մարդաշատ հանգստավայր էր այցելել ռմբակոծությունից մի քանի օր անց։ Փողոցները դատարկ էին, քանի որ տարհանվածները դեռ չէին վերադարձել։ Տեղացիներից քաղաքում հիմնականում տղամարդիկ էին մնացել։ Եվ բոլորն ասում էին, որ Ջերմուկի համար լավ չէ, որ քաղաքում զբոսաշրջիկներ չկան։ Չէ՞ որ աշունը թավշյա սեզոն է։

Քանդակ՝ Աջափնյակի թաղամասում Մշակույթի տան ճակատային մասում, այն շատ մեծ է՝ երեք հարկ բարձրություն ունի։ Այս շենքը տեղացիներն անվանում են «Կուրզալ», այն կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով 1969 թ-ին ճարտարապետ Մարտին Միքայելյանի նախագծով։ Կուրզալը գտնվում է քաղաքային մեծ այգու խորքում և, թեև լքված էր հետխորհրդային շրջանում, յուրատիպ շենքը գրավում է հանգստացողներին և լուսանկարիչներին, որոնք այստեղ ֆոտոսեսիաներ են կազմակերպում։ Այստեղ 30-53°C ջերմաստիճանի բուժիչ հանքային ջրի հինգ աղբյուր կա։

The famous colonnade with mineral springs in the center of the city is considered the symbol of Jermuk. There are five sources of healing mineral water in the hall with temperatures between 30 to 53°C.
Ջերմուկի աջ ափի առողջարանային մաсը կառուցվել է 1945 թ-ից։ Շինարարությանը մասնակցել են այն ժամանակվա ամենահայտնի ճարտարապետները՝ Գեորգի Թամանյանը, Մարկ Գրիգորյանը, Սամվել Սաֆարյանը, Ռաֆո Իսրայելյանը։ Այստեղ է նաև քաղաքային մեծ այգին՝ ջրամբարների շղթայով։

Հայաստանը պնդում է, և այս հարցում նրա հետ համաձայն են արևմտյան շատ դիվանագետներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գրոհ են սկսել արևելյան սահմանին՝ կրակելով Ջերմուկի, Գորիսի, Վարդենիսի, Կապանի և մի քանի, այդ թվում՝ Սոթք գյուղի ուղղությամբ։ Բաքուն այս մեղադրանքները հերքում է և հայտարարում, որ ռազմական դրությունը սադրել է Հայաստանը։


Մարտերի հետևանքով, որոնք շուրջ երկու օր են տևել, Ադրբեջանը վերահսկողություն է սամանել Հայաստանի տասնյակ հեկտար տարածքների և սահմանի երկայնքով տեղակայված մի քանի ռազմավարական բարձունքների նկատմամբ։ Երկու կողմերից ավելի քան 300 մարդ է զոհվել։

Ջերմուկի ջրամբարներից մեկը։ Սա ոչ մեծ ձեռակերտ լիճ է, լճերի շղթայի մի օղակը, որոնք սնվում են լեռնային աղբյուրներից։ Մի լճից մյուսը թափվելով՝ ջուրն աստիճանաբար թափվում է Արփա գետը, որը հոսում է խորը կիրճով։


Բոլոր սրճարանները փակ են ռազմական գործողությունների պատճառով։ Ինչպես պատմել են տեղի բնակիչները, այս սրճարաններում տեղի տղաները ծանոթանում էին զբոսաշրջիկ աղջիկների հետ։ Այդպես սկսվում էին կուրորտային սիրավեպերը։

Մի քանի խանութներ շարունակում են աշխատել սակավաթիվ բնակիչների համար, որոնք հրաժարվել են տարհանվել։


Փակ են և սպորտային, և ժամանցային կրպակները։

1980-ականների վերջում Ջերմուկում բնակեցվել են փախստականներ Ադրբեջանից՝ Սումգայիթից, Բաքվից և Մինգեչաուրից։ Տեղի փոքր խանութի տերը՝ միջին տարիքի մի կին, ասել է, որ չի պատրաստվում ոչ մի տեղ մեկնել։ «Ես արդեն մի անգամ փախստական եղել եմ Բաքվից, - ասել է նա՝ իր խանութի մուտքի մոտ կանգնած, - հերիք է արդեն»։ Երեկոյան նա բոլոր ցանկացողներին սուրճ էր հյուրասիրում։

Ջերմուկի ճոպանուղու շենքի՝ արկից վնասված պատը։ Ճոպանուղին գործարկվել է համեմատաբար վերջերս՝ 2007 թ-ից։ Դրա երկարությունը մեկ կիլոմետր է, իսկ բարձրության տատանումը՝ 400 մետր։ Ճոպանուղու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 2 480 մետրն է։

Ջերմուկը տեղակայված է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում՝ Վայոց ձորի մարզում։ Այն գտնվում է հանքային ջրերի աղբյուրների մոտ, որի համար խորհրդային տարիներին այն անվանում էին «Կովկասյան Կառլովի վարի»։

Ջերմուկի բնակիչների մեծ մասն, առաջին հերթին՝ կանայք և երեխաները, ժամանակավոր լքել են քաղաքն անվտանգության նկատառումներով։

Ձախ ափին բնակելի թաղամասերն են, սակայն այժմ այստեղ քչերին կհանդիպես։

Վերջին տարիներին Ջերմուկը վերածնունդ էր ապրում։ Քաղաքում նոր առողջարաններ էին կառուցվում։ Վերջին երեք տարում հանգստացողների թիվը կրկնապատկվել էր։ Սկսել էր զարգանալ լեռնադահուկային զբոսաշրջությունը։ Ավանդույթի համաձայն՝ հանգստացողները գալիս էին հանքային ջրերի ցուցասրահ՝ դատարկ ստամոքսին տաք հանքային ջուր խմելու։ Զույգերով զբոսնող մարդկանց պատկերը հին կինոֆիլմերի տեսարան էր հիշեցնում։

Խաղաղ ժամաակ առողջարանային հատվածի կենտրոնում ինքնաշեն շուկա կար, որտեղ տեղի բնակիչները վաճառում էին մուրաբա (այդ թվում՝ կոնի), հուշանվերներ և սեփական պատրաստման ալկոհոլ։

Վայրեր, որոնք տուժել են ռմբակոծությունից։ Արկերի բեկորները կարելի էր տեսնել Ջերմուկ տանող ճանապարհին։ Այդ արկերից մեկը վնասել և գետնին է գցել ոչ մեծ բյուջետային հյուրանոցի տանիքը։

Ջերմուկի քաղաքային ճոպանուղին։ Քաղաքի գնդակոծությունը սկսվել է կեսգիշերին, երբ ճոպանուղին չէր աշխատում։ Զոհեր չեն եղել։ Այժմ այն դեռ չի աշխատում, քանի որ քաղաքում հանգստացողներ չկան։

Տուժել է հանգսյան գոտին, որը ճոպանուղու ներքևի մասում է։ Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, երբ սկսվել է գնդակոծությունը, Ջերմուկի բոլոր առողջարաններն ու հանգստյան տները լիքն են եղել հանգստացողներով։ Ճանապարհը, որով նրանց շտապ տարհանել են, այս վայրի կողքով է անցնում։

. Ջերմուկի պատկերասրահում ներկայացված են ХХ դարի անվանի հայ նկարիչների տասնյակ նկարներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Սարգիս Մուրադյանի և մյուսների։ Երբ ռմբակոծությունը սկսվել է, պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը սկսել է փրկել ցուցանմուշները և կարողացել է դրանք քաղաքից դուրս բերել։


Ջերմուկի պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը։

Ջերմուկ քաղաքի առողջարանային հատվածը տուժել է ռմբակոծությունից։ Վնասվել են շենքերի պատերն ու տանիքները, որոշ հատվածներում արկերի բեկորները կոտրել են ապակիները։ Վնասի հաշվարկը դեռ չի ավարտվել։

Գնդակոծության հետևանքով այրվել են քաղաքի բարձրադիր հատվածների դաշտերը։

Տուժել են մթերային խանութները։

Ջերմուկի խորհրդանիշ եղնիկը՝ քաղաքի վրա խոյացող սարի վրա։ Լեգենդի համաձայն՝ որսորդի նետով խոցված եղնիկը նետվում է Ջերմուկի կենարար ջրերի մեջ, որից հետո նրա վերքերն արագ սպիանում են։

Գնդակոծությունից տուժել է Կեչուտ գյուղի գերեզմանոցը։

Քաղաքային կյանքը կանգ է առել։

Կանգ են առել դաշտային աշխատանքները։
Ջերմուկի համայնապատկերը՝ եղնիկի արձանի կողմից նայելիս։
Լուսանկարներ և տեքստ.
Վագինակ Ղազարյան
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։
Made on
Tilda